չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Առողջապահության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Վաշինգտոն DC-Բալթիմոր տարածաշրջանի Միսիայի ղեկավարին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Վաշինգտոն DC-Բալթիմոր տարածաշրջանի Միսիայի ղեկավարին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Վաշինգտոն DC – Բալթիմոր տարածաշրջանի Միսիայի ղեկավար, ԱՄՀ-ի Ֆիսկալ քաղաքականության վարչության փոխտնօրեն, պարոն Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի հետ իրականացվող Արժույթի Միջազգային Հիմնադրամ ծրագրի ընթացիկ վիճակը, նպատակներն ու ձեռքբերումները։
 
Քննարկվել են Համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին օրենքի հիմնական դրույթները, բարեփոխման ընթացիկ աշխատանքները և օրենսդրական գործընթացի փուլերը։
 
Առողջապահական ծառայությունների փաթեթի ու դրա արժեքի գնահատման, բնակչությանը տրամադրվելիք առողջապահական ծառայությունների, ինչպես նաև` կատարված նախնական ֆինանսական գնահատականների, պիլոտային ծրագրերի, վերջին տարիներին գրանցված հաջողությունների մասին է խոսել Լենա նանուշյանը։
 
Երկուստեք կարևորվել են այն մեխանիզմները, որոնք կկիրառվեն արտաքին և ներքին հնարավոր ռիսկեր ի հայտ գալու պարագայում՝ համակարգի կայունության ապահովման նպատակով։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: