երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Առողջապահության համակարգի նվիրյալները. ինչպես բժիշկ Խլղաթյանը կյանք նվիրեց փոքրիկ Գոհարիկին

Առողջապահության համակարգի նվիրյալները. ինչպես բժիշկ Խլղաթյանը կյանք նվիրեց փոքրիկ Գոհարիկին

 Առողջապահության համակարգի խնդիրների մասին հանրային և լրատվական անդրադարձերը շատ են, սակայն այս ամենի կողքին շատ են նաև մարդկանց երախտիքի արձագանքերը իրենց բուժած, կյանքեր նվիրած բժիշկներին, դրանք հաճախ անտեսվում են, բայց մեր խմբագրություն հասցեագրված նմանատիպ նամակները աշխատում ենք հրապարակել` ոգեշնչելով առողջապահության առաջամարտիկներին նորանոր հաջողությունների իրենց անձնուրաց աշխատանքում:

Ջերմուկաբնակ Սերինե Պետրոսյանը, ով այսօր տոնում է իր աղջնակի մեկամյակը, վերհիշում է մեկամյա վաղեմության իրադարձությունները` թրոմբոզով պայմանավորված դժվարին հղիությունը ու ռիսկային ծննադաբերությունը` շեշտելով, որ եթե չլիներ ՎԱՊՄԳՀԻ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Էմիլ Խլղաթյանի արհեստավաժշությունը և անսահման նվիրումը իր աշխատանքին` այսօր Գոհարիկը միգուցե իր կողքին չլիներ:

Բժիշկ Խլղաթյանը սկզբից մինչև վերջ վարել է այդ բարդ հղիությունը, ապա բարեհաջող ապահովել նաև ռիսկային ծննդաբերությունը: «Ուղիղ մեկ տարի առաջ լույս աշխարհ եկավ իմ փոքրիկ հրաշքը և այսօր` նրա ծննդյան տարեդարձին նորից վերհիշեցի և վերապրեցի այն բարդությունները և դժվարությունները, որոնք հաղթահարեցինք մեր փորձառու, հոգատար և պրոֆեսիոնալ բժշկի հետ միասին: Եվ այսօր` այս բաղձալի ու նվիրական օրը մեկ անգամ ևս իմ և ընտանիքիս կողմից երախտիքի խոսք ենք ուզում ասել բժիշկ Խլղաթյանին: Անչափ զգացված եմ մեր կողքին լինելու, սրտացավության, մարդասիրության և պատասխանատվության բարձր զգացումի համար:

Շնորհակալություն մեր կարիքների հետ հաշվի նստելու և համալիր ու պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու համար»:

  • Կիսվել: