ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. ԱՆ խոսնակ

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

«Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով»,- գրել է Խաչատրյանը:

  • Կիսվել: