Առողջապահական ԲԿ-ի շենք շինությունները կօտարվեն մրցույթով
Գործադիրի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն կօտարվի մրցույթով:
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գույքը նախատեսվում է օտարել մրցույթով՝ նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 ՀՀ դրամ։
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Սա, ըստ էության, մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է, որովհետև երրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է՝ ընդ որում, ծրագրով, որ այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու»: