չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ է. փաստաբան

Զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ է. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՁՊՎ-ում առանձնատեսակցություն է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ։

«Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով», - Facebook-ում գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ զինծառայողի մայրը ձերբակալվել է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով:

  • Կիսվել: