երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի իրազեկման աշխատանքները կմեկնարկեն Գեղարքունիքի մարզից

«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի իրազեկման աշխատանքները կմեկնարկեն Գեղարքունիքի մարզից

Վերսկսվում է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը ևս 5 մարզում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Նշվում է որ իրազեկման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին` Գեղարքունիքի մարզից։ Արշավը կշարունակվի հետևյալ մարզերում`Արարատ, Կոտայք, Արագածոտն, Արմավիր: Այն կանցկացվի սեպտեմբերի 14-հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները:

Նախատեսված են`առողջ սննդի պատրաստման տաղավարներ, սպորտլանդիա, առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր, ավանդական խաղեր, պաստառների ներկայացում, բերանի խոռոչի հիգիենայի տաղավար, հոգեկան առողջության տաղավար` սթրես, դեպրեսիա, մշակութային միջոցառումներ»:

  • Կիսվել: