ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առնո Բաբաջանյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին

Առնո Բաբաջանյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին

Հունիսի 18-ին, ժամը 12։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել, մասամբ վնասվել է ավտոտնակի տանիքը։

Փրակարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մոտենալը։

  • Կիսվել: