«ArmHiTec-2021» ցուցահանդեսը հետաձգվել է
Սպռազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսը, որը պետք է անցկացվեր Երևանում մարտի 25-27-ը, տեղափոխվել է 2022 թվական, հաղորդվում է միջոցառման կայքում։
Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների ներմուծման կապակցությամբ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշում է կայացրել հետաձգել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսի անցկացումը։
Այն կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։