հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը. Լավրով

Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը. Լավրով

Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այդ մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից», - ասել է Լավրովը՝ նկատի ունենալով 2022-ի հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պաշտոնապես ճանաչելն ու Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնվելը:

 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալմա Աթայի հռչակագիրը դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովհետև դե յուրե և դե ֆակտո ՀՀ-ն և հետխորհրդային մյուս պետություններն անկախություն ստացել են նաև հենց այդ հռչկագրով։

  • Կիսվել: