շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանին

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանին

Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է․ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան առողջություն, հաջողություն և ամենայն բարիք:

2021թ. հոկտեմբերին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկման ժամանակ  Արմեն Սարգսյանը  Նուբար Աֆեյանի հետ զրույցում  նշել էր, որ նա փայլուն օրինակ է, թե ինչպես կարող է հայկական միտքը լինել նորարար:  Նրանք  համոզմունք էին հայտնել, որ առկա խնդիրները լուծելու համար պետք է շատ աշխատել, աշխատել նաև վաղվա օրվա համար, զարգացնել տարբեր ուղղություններ, կենտրոնանալ ապագայի վրա: Իսկ այդ ամենն առաջ մղողը հավատն է: Նուբար Աֆեյանի խոսքով՝ «Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է, իսկ հավատը հիմնված է այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վիճակում: Առանց հավատի դժվար է առաջընթաց ունենալ...»:

  • Կիսվել: