շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Արմեն Սարգսյանի որդին մեկնաբանել է տղամարդու հետ ամուսնացած լինելու մասին լուրերը

Արմեն Սարգսյանի որդին մեկնաբանել է տղամարդու հետ ամուսնացած լինելու մասին լուրերը

Այսօր սոցցանցում տեղեկություն տարածվեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսայնի որիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, ունի ոչ ավանդական կողմնորոշում, ամուսնացած է տղամարդու հետ, որի անունը Ֆարիս է։ Անգամ նրանց համատեղ լուսանկարը տարածվեց։ Hraparak.am-ը պարզաբանում խնդրեց այս կապակցությամբ նախագահի ընտանիքից։

«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից: Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»,-փոխանցել է Հայկ Սարգսյանը։

  • Կիսվել: