շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է վետերաններին

Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է վետերաններին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին՝ նախագահ Ներսես Հեպոյանի գլխավորությամբ:
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Ողջունելով վետերաններին՝ նախարարը կարևորել է նրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 
Գերատեսչության ղեկավարը պարգևներ է հանձնել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով: Մասնավորապես՝ պարգևատրվել են պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետներ Գեղամ Ռաֆիկի Լալայանը և Գևորգ Հմայակի Թադևոսյանը՝ «Փրկարար ծառայության պատվավոր գնդապետի» կոչումներով, «ԱԻՆ վետերան» մեդալ է հանձնվել պաշտոնաթող փ/ծ գնդապետ Հրաչ Սիմոնի Ասատրյանին:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 
Մեդալներով են պարգևատրվել նաև՝ պաշտոնաթող փ/ծ գնդապետ Ավետիք Արամայիսի Բաբայանը, պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Չատինյանը, պաշտոնաթող փ/ծ մայոր Դավիթ Մհերի Հակոբյանը և պաշտոնաթող փ/ծ ավագ Հովհաննես Ստեփանի Անդրեասյանը:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մորուք, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 
«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. փետրվարի 10-ին:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մորուք, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 
Կազմակերպության հիմնադիր նախագահ էր ընտրվել պահեստազորի գնդապետ Ռոբերտ Ցոլակի Թադևոսյանը, 2011 թ. սեպտեմբերին նա հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից: 2011 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ` խորհրդի նախագահ է ընտրվել նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը:

  • Կիսվել: