Արմեն Խաչատրյանը առաջարկում է փաստագրել կադրային ռեսուրսի մասին մեր պատկերացումները
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով փրկարար ծառայությունում կամավոր ատեստավորման համակարգի ներդրման Ներքին գործերի նախարարության առաջարկությանը, ասաց, որ այն կարևոր է աշխատվարձի բարձրացման և անդընդհատ ուսումը շարունակելու տեսանկյունից:
Արմեն Խաչատրյանը ներկայացրեց իր առաջարկությունը: «Տեսեք մենք ատեստացիա ենք անում և ծառայողին կանչում ենք հարցազրույց, թեստավորում, ֆիզիկական տվյալների ստուգում ենք անում, բայց ամբողջությամբ չենք փաստագրում նրա տվյալները: Այսինքն կադրային ռեսուրսի մասին մեր պատկերացումները չենք փաստագրում»,-ասաց նա և առաջարկեֆց, որ նշվի պարտադիր, թե արդյոք տվյալ անձը բավարարում է զբաղեցրած պաշտոնին և կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ, թե ոչ, որպեսզի մեր կադրային ռեսուսրի մասին պատկերացում ունենանք:
«Սա նաև կշնճի այն խոսակցությունները և կասկածները, որ ոստիկանությունում և ընդհանրապես ուժային մարմիններում ոչ բոլորն լավ պրոֆեսիոնալներն են գնում առաջ»,-ասաց նա:


