հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ հարցեր

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ հարցեր

Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը:

 
 

  • Կիսվել: