հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։

Լուրերին առ այն, որ Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Չարչյանի պաշտպան Ալեքսանյանը նշեց, որ տեղեկությունը չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել։

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձառնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։

  • Կիսվել: