հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջիկը տեղափոխվել է Երևան

Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջիկը տեղափոխվել է Երևան

Արմավիրի «Կարմիր» կոչվող կամրջից ցած նետվելով ինքնասպանության փորձ կատարած 14-ամյան աղջիկը տեղափոխվել է  Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին տեղեկացնում ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: