երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրում հայտնաբերել է թույլատրելի առավելագույն զանգվածն ավելի քան 2 անգամ գերազանցած մի քանի տրանսպորտային միջոց

Արմավիրում հայտնաբերել է թույլատրելի առավելագույն զանգվածն ավելի քան 2 անգամ գերազանցած մի քանի տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի հունիս ամսվա ընացքում շարժական կշեռքներով վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-3 միջպետական ավտոմոբիլային ճանապարհին ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Ըստ այդմ՝ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների իրականացրած դիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցած 7 տրանսպորտային միջոցներ։ Դրանցից 5-ը թույլատրելի 26 և 32 տոննա առավելագույն զանգվածը գերազանցել են 17-27 տոննայով։

Դիտարկված 2 տրանսպորտային միջոց կատարել է թույլատրելի առավելագույն 32 տոննան ավելի քան 2 անգամ՝ 29-34 տոննայով գերազանցող զանգվածով բեռնափոխադրում։

Հայտնաբերված տրանսպորտային 7 միջոցների նկատմամբ կազմվել են տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

  • Կիսվել: