երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արմավիրի նորանշանակ մարզպետը հետևել է աղբահանության աշխատանքներին

Արմավիրի նորանշանակ մարզպետը հետևել է աղբահանության աշխատանքներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը այցելել է Արմավիր քաղաք՝ ծանոթանալու համայնքի և Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք բերված երկու նոր աղբատարների ֆունկցիոնալ հնարավորություններին։

Անհրաժեշտ փաստաթղթավորումից և մասնագետների ուսուցումից հետո տեխնիկաները կսկսեն աղբահանություն իրականացնել Արմավիրում:

Նույն ծրագրով ավելի վաղ համայնքը ձեռք է բերել նաև բազմաֆունկցիոնալ գրեյդեր և աղբարկղեր, իսկ առաջիկա շաբաթներին համայնքին կփոխանցվեն նաև նոր էքսկավատորը և բազմաֆունկցիոնալ ջրատարը:

Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրման աշխատանքները շարունակվում են, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: