երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:   Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել:   Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց:   Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:

  Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել: Սպասում ենք, տեսնենք, Արմավիրի մարզպետարանից ինչով կարող են օգնել, թե չէ մենք մեր ուժերով չենք կարա վերականգնել քամու պատճառած վնասները:   Ուզում ենք հավատալ, որ Արմավիրի մարզպետարանն ու կառավարությունը գյուղացիներին միայնակ չեն թողնի, ինչով հնարավոր է, կօգնեն: Այդ թվում՝ նույնիսկ շինապրանքներով:  

Միակ սփոփանքն այն է, մարդկային կորուստներ չունենք, բայց դե սոցիալական այս ծանր պայմաններում, տեսնենք, իշխանությունը սատար կկանգնի՞ մեզ, թե՞ առաջնորդվելու ենք եղունգ ունես, գլուխդ քորի սկզբունքով»:

  • Կիսվել: