երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիր քաղաքում տան պատշգամբի տանիքի մետաղյա ծածկը քամուց պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա

Արմավիր քաղաքում տան պատշգամբի տանիքի մետաղյա ծածկը քամուց պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա

Նոյեմբերի 20-ին, ժամը 18։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի ծածկը քամուց պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան պատշգամբի տանիքի մետաղյա ծածկը (մոտ 32 քմ) քամուց պոկվել և ընկել է բակում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

  • Կիսվել: