հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Արմավիրի մարզում  Opel-ն ու Peugeot-ը բախումից հետո հայտնվել են ձորակում․  վարորդներից մեկի դին հայտնաբերվել է դրսում

Արմավիրի մարզում Opel-ն ու Peugeot-ը բախումից հետո հայտնվել են ձորակում․ վարորդներից մեկի դին հայտնաբերվել է դրսում

Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Պետրոս Մ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Պարգև Դ․-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պետրոս Մ․-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: