ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրի մարզում անչափահասը BMW-ով մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում անչափահասը BMW-ով մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 11:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:   

  • Կիսվել: