ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմավիրի մարզում 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն

Արմավիրի մարզում 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն

Մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն  Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաք տներից մեկը, սակայն հաշտության չգալով դուրս է եկել տանից և օգտվելով նշված տան դիմաց կայանված, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից առևանգել է այն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: