ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել

Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրենց ծառայողական ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի: Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն է, ով Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

  • Կիսվել: