հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմավիրի մարզում «06»-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին, մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջվել, հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Արմավիրի մարզում «06»-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին, մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջվել, հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 02:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Պապիկյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։shamshyan.com/hy/article/2023/09/07/1245808

  • Կիսվել: