Արմավիրի մարզպետը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին, որը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: