ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրի մարզպետն հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին

Արմավիրի մարզպետն հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին:

Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով.

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են Ձեր առջև:

Հարգելիներս, ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ Դուք մենակ չեք Ձեր վշտի հետ. այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմում, մեր գիտակցության մեջ անջնջելի հետք թողեց՝ դառնալով համազգային ցավ:

Սիրելի ներկաներ, ճիշտ է, մեր ցավը մեծ է, բայց մենք այնքան ուժեղ պետք է լինենք, որ այն չտապալի մեզ, այլ ուժ տա: Ուժ՝ ապրելու, հզորանալու և մեր հերոսների անկատար մնացած երազանքներն իրագործելու: Ուստի եկեք գոտեպնդվենք, ապրենք ու գործենք մեր քաջ նահատակների սխրանքներին արժանի»:

Շնորհավորելով հյուրերին գալիք տոների կապակցությամբ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մաղթել է նրանց հոգու ամրություն, քաջառողջություն և համբերություն. «Թող 2022 թվականը և հաջորդող բոլոր տարիները Ձեր ընտանիքներում նշանավորվեն հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Տոնական ընդունելությանը նախորդել է «Փալանչո» տիկնիկային թատերախմբի բեմադրած «Սիրելի ընկեր» ներկայացումը: Իսկ միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո փոքրիկներին այցելել է Ձմեռ պապը, շնորհավորել նրանց ամանորյա տոնի առթիվ և նվերներ հանձնել:

Միջոցառման կազմակերպման հարցում մարզպետարանին աջակցել են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Արմեն և ընկերներ» հիմնադրամը, ինչպես նաև ՌԴ Սմոլենսկի մարզի Գագարին քաղաքի հայ համայնքը:

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Возможно, это изображение (12 человек, ребенок, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (6 человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (8 человек, ребенок, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

  • Կիսվել: