երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արմավիր համայնքի ղեկավարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հետ կապված հարցեր

Արմավիր համայնքի ղեկավարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հետ կապված հարցեր

Փետրվարի 28-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր քաղաքում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այդ մասին հայտնում են Արմավիրի համայնքապետարանից:

Համայնքի ղեկավարը և դեսպան Ֆուկուշիման քննարկել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Արմավիրը հարազատ քաղաք է դարձել իր համար, և ուրախ է հերթական անգամ այցելել Արմավիր:

Այնուհետև Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ ներկա է եղվել Արմավիր քաղաքի մշակույթի տանը Ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնի շրջանակներում «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (հայերեն և անգլերեն ենթագրեր) ֆիլմի ցուցադրությանը:

 

  • Կիսվել: