կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա զոհ (տեսանյութ)

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա զոհ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ.  հունվարի 13-ին՝  ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

  • Կիսվել: