ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմատական ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ Հայաստանում իշխանության հասնելու համար պետք է ստանալ հայ ժողովրդի «դաբռոն»․ Տարոն Չախոյան

Արմատական ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ Հայաստանում իշխանության հասնելու համար պետք է ստանալ հայ ժողովրդի «դաբռոն»․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի Եվրոպա կատարած այցին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Իշխան Սաղաթելյանը Եվրոպայից անընդհատ լուսանկարներ է հրապարակում այս կամ այն պաշտոնյայի հետ հանդիպումներից։

Եվ ի՞նչ․․․

Օնիկն էլ փոքր ժամանակ հեծանիվ է ունեցել, ու ամբողջ կյանքը Երևանում է ապրել, բայց բոլորը նրան ճանաչում են որպես Շպիոն Օնիկ։

Ցավոք, արտերկրում հյուրանոցների պատերի տակ ցածրաստիճան պաշտոնյաներից «դաբռո» մուրացող արմատական ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ Հայաստանում իշխանության հասնելու համար պետք է ստանալ հայ ժողովրդի «դաբռոն»։

  • Կիսվել: