ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արման Թաթոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին

Արման Թաթոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը՝ Գեղամ Ստեփանյանին:

՛՛Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) ծննդյան օրն է:  

44-օրյա պատերազմի դաժան օրերին պարոն Ստեփանյանն անմիջականորեն էր մասնակցում փաստահավաք աշխատանքներին, երբ այդ ժամանակ արդեն աշխատում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Այս հարցերում բազմիցս համոզվել եմ ինքս:

Պարոն Ստեփանյանն իր այդ առաքելությունը պատերազմից հետո շարունակեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով` մեծ նպաստ բերելով արցախահայության իրավունքների պաշտպանության գործին:

Շնորհակալություն բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր որակների համար. մարդ, ում վրա դժվար պահերին կարող ես լիարժեք հույս դնել և վստահ լինել, որ չես սխալվի:

Շնորհավորում եմ պարոն Ստեփանյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն, անվերջ եռանդ ու բազում հաջողություններ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: