երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Եղոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

Արման Եղոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

Խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ փետրվարի 23-ին հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հանդիպման մասնակիցները պատգամավորի հետ քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքներին, հարեւան պետությունների հետ հարաբերություններին, Հայաստանի անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտի հարցերին: Ուսանողները նշել են, որ իրենց ավարտական աշխատանքները գրելու փուլում են, եւ պատգամավորից հետաքրքրվել են, թե գրականության ինչ աղբյուրներից կարող են օգտվել: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող գրքերի եւ հեղինակների իր առաջարկները, խրախուսել շարունակական կատարելագործումը:

  • Կիսվել: