շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնություն է ժամանել

Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնություն է ժամանել

Համայնքի ղեկավարին պարտավոր են կես ժամ սպասել, որից հետո տեղակալը կվարի, կամ տարիքով մեծ ավագանու անդամը. նիստը սկսել են օրենքի խախտումով, քվեարկել են արդեն. լրագրողներին ասաց Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, ում այսօր ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել։

Նիստերի դահլիճում կրկին իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։

«Ամո՛թ ձեզ, պարո՛ն Մկրտչյան, քո խոսեքրի համար ժողովրդին ես պատասխան տալու։ Ամո՛թ քեզ, քո նմանին էլ պատգամավորեն ընտրել»,-դիմելով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասաց համայնքի ղեկավարը։

Լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն է ժամանել։ 

  • Կիսվել: