Առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ. Գյումրու համայնքապետարանը հորդորում է խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց
Վարդավառի տոնի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց։
«Մասնավորապես՝
«Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ,
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ,
Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։
Տեղեկացնում ենք, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են ձեր կյանքի ու առողջության համար:
Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»,- ասվում է հաղորդագրությունում։



