երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առգրավվել է 840 հատ սիգ.  դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է

Առգրավվել է 840 հատ սիգ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է

2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։

Համաձայն միջոցառումների պլանի դեկտեմբերի 25-26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Սևան Ազգային պարկ -ի, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia , ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան աշխատակիցների համատեղ խստացված վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:

Առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Տեսչական մարմինը հորդորում է սիգի ձվադրման ժամանակահատվածում զերծ մնալ ապօրինի որս կատարելուց։

  • Կիսվել: