հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան

Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման կարգի մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները։

InfoPort.am-ին տեսչական մարմնից հայտնում են, որ առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

 Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:

 Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։

 Ստուգայցերը շարունակվում են։

  • Կիսվել: