ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արգիճի գետափին հայտնաբերվել են 3 ձկնորսական ցանց և ռետինե նավակ

Արգիճի գետափին հայտնաբերվել են 3 ձկնորսական ցանց և ռետինե նավակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների աշխատակիցները մայիսի 21-ին ձկնորսության դեպք են հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։

Գեղարքունիքի մարզի «Քարաձի» կոչվող սարատեղիի հարևանությամբ՝ Արգիճի գետի երկայնքով իրականացրած շրջայցի ընթացքում գետափին հայտնաբերել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ, որոնք պատկանել են Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Վ.Մ.-ին: Նավակը և ցանցերը առգրավված են:

Հարուցվել է վարչական վարույթ:

 

  • Կիսվել: