ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Մթության պատճառով «Արևիկ» ազգային պարկի տարածքում  հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։  

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։

«Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 126 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

  • Կիսվել: