հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևային կայանը, որը կառուցվել է Երևանյան լճի վրա, առաջին լողացող կայանն է ՀՀ-ում. գեներացված էներգիան կսպառեն մեր ՀՈԱԿ-ները. Ավինյան

Արևային կայանը, որը կառուցվել է Երևանյան լճի վրա, առաջին լողացող կայանն է ՀՀ-ում. գեներացված էներգիան կսպառեն մեր ՀՈԱԿ-ները. Ավինյան

Արևային կայանը, որը կառուցվել է Երևանյան լճի վրա, առաջին լողացող կայանն է ՀՀ-ում։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ սա էներգաարդյունավետության ծրագրերի սկիզբն է, որը պատրաստվում են իրականացնել Երևան քաղաքում: «Գաղափարն այն է, որ գեներացնենք արևային էներգիա, որը կսպառեն մեր ՀՈԱԿ-ները»,- հավելեց Ավինյանը։ 

«Կայանի կառուցումն իրականացվել է «Արթույթու» հիմնադրամի հետ համատեղ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ես եմ։ Երևան քաղաքին պատկանող արևային կայան է լինելու, փորձարարական փոքր ծրագիր է, սակայն «Երքաղլույսի» հետ համատեղ հիմնադրամը պատրաստում է իրականացնել այլ ծրագրեր ևս»,- նշեց փոխքաղաքապետը։

  • Կիսվել: