շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա

Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա. համայնքի փոքրիկներին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

  Ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների. ընթացքում: Առաջին փուլում կկատարվեն հողային աշխատանքներ, կպատրաստվեն միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կկառուցվի տանիքը կտեղադրվեն դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում և ընդհանուր հարդարում:

 Մանկապարտեզի կառուցման ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 64 մլն 283.67 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 32 մլն 141.835 հազարական դրամ: Երկու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 122 մլն 648.220 հազար դրամ:

  Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար:

  Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր, իսկ ավարտին` 12 հիմնական աշխատատեղ:

  • Կիսվել: