հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում. գիշերը մի քանի ժամվա ընթացքում մեկ հոգու պատկանող մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել

Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում. գիշերը մի քանի ժամվա ընթացքում մեկ հոգու պատկանող մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ապրիլի 28-ին, առեղծվածային հրդեհի մի քանի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Խարբերդի ամառանոցների «2-րդ պալավինկա» կոչվող հատվածում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդե է բռնկվել միաժամանակ Խարբերդի ամառանոցներ 5-րդ և 16-րդ փողոցներում և 5-րդ փողոցի 105/1 հասցեում գտնվող խանութում: Հրդեհները մարվել ու մեկուսացվել են քաղաքացիների և հրշեջների օգնությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված 3 խանութները պատկանում են «Անահիտ Դանիելյան» ԱՁ-ին: Հրդեհի հետևանքով այրվել են ծխախոտի վահանակներ, օդորակիչներ, էլեկտրական լարեր, համակարգիչ և այլ իրեր: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է միանգամից հրդեհ բռնկվել 3 խանութներում, որոնք պատկանում են մեկ հոգու: 

  • Կիսվել: