կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արձանագրվել է թունավորման 394 դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցնող շաբաթը

Արձանագրվել է թունավորման 394 դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցնող շաբաթը

Մայիսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 388 դեպք, որից 131-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 56 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 2 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 136 կենցաղային կանչ. տուժել է 460 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 394 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

  • Կիսվել: