շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք. հիվանդները հոսպիտալացվել են. ԱՆ

Արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք. հիվանդները հոսպիտալացվել են. ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։
 
Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
 
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
 
Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։
 
Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

  • Կիսվել: