չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արձանագրվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Արձանագրվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, պացիենտը 72 տարեկան է եղել և ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրեսի համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

 
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: