կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նման բողոքներ նախարարությունը չի ստացել. նախարարը՝ շաքարային դիաբետ ունեցողներին որոշ պոլիկլինիկաներում դեղեր չտրամադրելու մասին

Նման բողոքներ նախարարությունը չի ստացել. նախարարը՝ շաքարային դիաբետ ունեցողներին որոշ պոլիկլինիկաներում դեղեր չտրամադրելու մասին

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ շաքարային դիաբետ ունեցողներին որոշ պոլիկլինկաներ հրաժարվել են դեղեր տալ, քանի որ նրանք պատվաստված չեն եղել: Անդրադառնալով այս հարցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նման բողոքներ նախարարությունը չի ստացել.

«Թերապևտները կոնսուլտացիա են իրականացնում բոլոր խրոնիկ հիվանդների համար և բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել, որովհետև քովիդով պայմանավորված մահացության ցուցանիշները հենց ռիսկային խմբում են գտնվում՝ դիաբետով հիվանդները, բարձր տարիքի հիվանդները և մյուս խրոնիկ հիվանդությունների կրողները»,- նշեց Ավանեսյանը: Նրա կարծիքով, թերապևտների աշխատանքի ուղղվածությունը քաղաքացիներին տեղեկացնելն է քովիդի հնարավոր ազդեցությունների մասին, սակայն այն աղավաղվել է:

Ինչ վերաբերում է դիաբետիկների շրջանում պատվաստումների կիրառմանը, նախարար Ավանեսյանը հայտնեց, որ դիաբետը ոչ թե հակացուցում, այլ ուղիղ ցուցում է համարվում պատվաստան համար, քանի որ այդ խմբի մարդիկ ևս գտնվում են թիրախային խմբում:

  • Կիսվել: