ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ Ադրբեջանի ագրեսիան, թե՞ կկանգնի բռնապետերի կողմը. Ալեքսիս Օհանյան

Արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ Ադրբեջանի ագրեսիան, թե՞ կկանգնի բռնապետերի կողմը. Ալեքսիս Օհանյան

Reddit սոցցանցի համահիմնադիր, ամերիկահայ միլիոնատեր, հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին Ալեքսիս Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հասցված ավերիչ հրթիռային հարվածները:

"Աշխարհը հետևում է... կդատապարտի՞ արդյոք ԱՄՆ-ն այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողմը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում":

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին ՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ: Արցախի զինված ուժերի մարտական դիրքերին, մշտական տեղակայման վայրերին և խաղաղ բնակավայրերին հարվածներ են հասցվել հրետանային համակարգերի և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որից հետո հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով:

Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները նշված ուղղություններով պաշտպանական մարտեր են մղում ՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, որը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ է կրում:

 

  • Կիսվել: