երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արդեն հերքվում է, որ ունենք 5-րդ անհետ կորածը․ ՆԳ փոխնախարար

Արդեն հերքվում է, որ ունենք 5-րդ անհետ կորածը․ ՆԳ փոխնախարար

Արդեն հերքվում է, որ ունենք 5-րդ անհետ կորածը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։

«Արդեն հերքվում է, որ ունենք 5-րդ անհետ կորածը»,- նշեց նա։

Փոխնախարարն ասաց, որ մոտոպոմպերի միջոցով իրականացնում ենք ջրահեռացման աշխատանքներ․ «Սանահին բնակավայրի հետ կապված ճոպանային ճանապարհ ենք ստեղծել, որ եթե անհրաժեշտություն լինի տարհանվի բնակչությունը։ Միջոցներ ենք ձեռնարկում նշված բնակավայրի ուղղությամբ մեկուսացումը վերացնելու հետ կապված»։

Կամո Ցուցուլյանը հայտնեց, որ մեկուսացված բնակավայրեր կան Ալավերդու տարածաշրջանում․ «Նրանց հետ կապված ձեռնարկվում են միջոցառումներ ՓԾ տրանսպորտային միջոցներով ամեն ինչ կտեղափոխվի նշված բնակավայրեր՝ սկսած սննդից մինչև դեղորայք»։

Փոխնախարարն ասաց, որ այժմ տարհանվել է 429 բնակիչ, որոնցից 2-ը հղի կին են․ «Բնակչության մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների տանը։ Նրանք մեր աջակցությունից հրաժարվել են»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ 

  • Կիսվել: