Արդեն 20 օր է Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ մասում կայանված КамАЗ-ը լուրջ խոչընդոտ է հանդիսանում երթևեկության համար
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից ու մայրաքաղաքում երթևեկող քաղաքային տրանսպորտի, այդ թվում՝ տրոլեյբուսների ու ավտոբուսների վարորդներից, ովքեր խնդրում են, որպեսզի Պարեկային ծառայությունը միջոցներ ձեռք առնի մոտ 20 օրից ավելի Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ հատվածում «որպես զարդ» КамАЗ մակնիշի բեռնատարը հեռացնելու համար։
Ճիշտ է՝ բեռնատարը օր առաջ պետք է հեռացվի, քանի որ այն վտանգ է պարունակում մյուս վարորդների համար, մանավանդ գիշերային ժամերին, երբ անջատվում է արտաքին լուսավորությունը, ամեն պահի կիսաոլորան այդ հատվածում կայանված КамАЗ-ը կարող է դառնալ վթարի, այդ թվում՝ ողբերգական, պատճառ։ Մեքենան ամեն պահի կարող է մխրճվել КамАЗ-ի հետնամասը։


