ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արդարադատության նախարարը Ֆրիդըմ Հաուս ՀԿ նախագահի հետ քննարկել է ԶԼՄ բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարարը Ֆրիդըմ Հաուս ՀԿ նախագահի հետ քննարկել է ԶԼՄ բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ֆրիդըմ Հաուս հասարակական կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին:

Նախարար Մինասյանը ողջունելով ներկաներին նշել է, որ Ֆրիդըմ Հաուսն զգալի դերակատարում ունի Հայաստանում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև երկխոսության ամրապնդման գործում:

Գրիգոր Մինաասյանի խոսքով՝ այս գործընթացներն առանցքային են ժողովրդավարական, իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի բարեփոխման տեսանկյունից:

Նախարարը հատկանշական է համարել վերջերս պետական կառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կազակերպված «Հայկական ժողովրդավարությունը» և «ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումները:

Հանդիպման ընթացքում միջազգային գործընկերներին են ներկայացվել նախարարության կողմից իրականացված և ընթացիկ բարեփոխումների օրակարգը. դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգերի բարելավումը, միջազգային ստանդարտներին մոտարկումը, քաղհասարակության դերակատարման բարձրացումը մասնակցային կառավարման գործընթացներում, լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի հայեցակարգի մշակումը:

Անդրադարձ է կատարվել նաև Արդարադատության նախարարության կողմից մշակվող Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման հայեցակարգին, որտեղ կարևորվում է Ժողովրդավարական հասարակությունում մամուլի կենսական դերը:

  • Կիսվել: