Առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները. «Հայփոստ»-ը զգուշացնում է՝ խուսափել անձնական տվյալներ տրամադրելուց
«Հայփոստ» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.
«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին:
Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից.
կայք՝ https://www.haypost.am/
ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am
ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
(010) 514-514»։